«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2008-ի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ընթացքում աչքի ընկած ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), ով այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է, հնարավոր է առաջիկայում հրաժարվի մանդատից։
Գրիգորյանն առողջական լուրջ խնդիրներ ունի։ Երեկ ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Եթե երեք օրվա ընթացքում նա հետ չվերցնի դիմումը, ապա այն կհամարվի ընդունված։ Գրիգորյանին սույն հանձնաժողովում փոխարինելու է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























