Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նախկին նախարարը կասկածվում է պետական իշխանության գրավման հրապարակային կոչերի մեջ:
Ըստ լրատվամիջոցների՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կստուգի 2014թ. հունվարի 22-ին Կիեւի Մայդանում նրա ելույթները: Գերատեսչությւոնն արդեն դիմել է լրատվամիջոցներին՝ Լուցենկոյի ելույթների «բոլոր տեսանյութերը ներկայացնելու» կոչով:
Լուցենկոյի մեղքն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում:




























