Բարաք Օբամայի 2012թ. գլխավոր մրցակից Միթ Ռոմնին հայտարարել է, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել 2016թ. նախագահական ընտրություններում: Նա նշել է, որ այդ որոշումը կայացրել էր դեռեւս 2012 թ. ընտրությունների արդյունքները հրապարակումից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով CNN-ը:

Ավելի վաղ նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվել էր  նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին:
CNN-ը նշում է, որ ԱՄՆ-ում ակտիվ քննարկվում է այն հնարավորությունը, որ 2016թ. նախագահի պաշտոնին կհավակնեն Քերրիի նախորդ Հիլարի Քլինթոնը կամ փոխնախագահ Ջո Բայդենը: 

2016թ. ընտրությունների հնարավոր մասնակիցների շարքում թվարկվում է նաեւ Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին: Ընդ որում՝ Քլինթոնը եւ Քրիստին դեռ չեն հայատարարել նախագահական ընտրություններին իրենց մասնակցության մասին: