«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես եւ սպասվում էր, ԱԺ իշխանական մեծամասնությունը երեկ տապալեց «գազային համաձայնագրերն» ուսումնասիրելու հարցով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու՝ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը։
Ու հիմա, ինչպես ասում են, գնդակը ոչ իշխանական ուժերի դաշտում է։ Լրագրողների հետ զրույցներում նրանք հիմնականում ասել են, որ հանձնաժողովի ստեղծման առաջարկի մերժմանը պետք է հաջորդի կառավարության հրաժարականը։ Սակայն, եթե ընդունենք անգամ, որ կառավարությունը կարող է հրաժարական տալ, նշանակո՞ւմ է արդյոք, որ դրա շնորհիվ «գազային համաձայնագրերը» չեղյալ կհայտարարվեն, 300 մլն դոլարի պարտքն էլ կզրոյացվի։ Իհարկե ոչ։ Այսինքն՝ այս հարցում անգամ կառավարության հրաժարականը չի կարող փրկել, որովհետեւ ինչպես «գազային համաձայնագրերը», այնպես էլ 300 մլն դոլար պարտքը Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ածանցյալներն են, իսկ մեր ընդդիմության մեծամասնության համար Մաքսային միությանն անդամակցության դեմ խոսելը նույնն է, ինչ «Բարգավաճ Հայաստանի» համար՝ Սերժ Սարգսյանի դեմ խոսելը, այսինքն՝ անթույլատրելի։
Իշխանությունը շատ լավ գիտի այդ մասին, եւ դա է պատճառը, որ ընդդիմության կողմից ներկայացված ոչ գործարքն է գայթակղիչ, ոչ էլ՝ առավել եւս՝ սպառնալիքը՝ վտանգավոր»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























