«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են վարչապետի հրաժարականով, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տվել սթրեսից զերծ մնալու համար «սառը ջուր խմել», ապա հայտարարել է, թե «կառավարության, վարչապետի հարցը լուծվում է ընտրությունների միջոցով»:
Եթե սառը ջուրն իսկապես օգնում է զերծ մնալ սթրեսից, ապա Տիգրան Սարգսյանի հրապարակային ամեն ելույթից հետո հայ ժողովրդի 90 տոկոսն անգինայով կհիվանդանար, իսկ «Երեւան Ջուր» ընկերությունը կդառնար Հայաստանի թիվ մեկ հարկատուն։
Ինչ վերաբերում է պրն Շարմազանովի մտքի մյուս փայլատակումներին, ապա ճիշ ասած՝ մեզ համար նորություն էր, որ վարչապետի հարցը լուծվում է ընտրությունների միջոցով։ Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե վարչապետին նախագահն է նշանակում (ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն)։ Հիմա պարզվում է՝ այդպիսի բան չկա»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























