Վրաստանի խորհրդարանը հաստատել է ինքնակառավարման նոր օրենսգիրքը, ինչի արդյունքում 2014-ի ՏԻՄ ընտրություններում բոլոր քաղաքապետերն ու գամգեբելիները կընտրվեն անմիջական ընտրությունների միջոցով:

Նոր օրենսդրության համաձայն՝ քաղաքապետերն ընտրվելու են միայն ինքնակառավարվող քաղաքներում ու նման կարգավիճակ է ստացել, մասնավորապես Ախալցխան:

Մարզային մակարդակում մարզպետերը կրկին նշանակվելու են կառավարութան կողմից, սակայն նրանց կից գործելու են կոնսուլտատիվ խորհուրդներ:

Ինքնակառավարման նոր օրենսգիրքը չի ներառում տեղական իշխանության ընտրության կանոնները ու հարկերի ապակենտրոնացումը: Այս մասին հաղորդում է Գրուզիա Online-ը: