Twitter միկրոբլոգերի ծառայության բաժնետոմսերի արժեքը նյույորքյան բորսայում նվազել է 17,9 տոկոսով՝ մինչև մեկ արժետոմսի դիմաց 54,16 դոլարի: Ընկերության կապիտալը նվազել է 6,43 մլրդ դոլարով: Արժետոմսերի վաճառքը սկսվել է Twitter-ի ֆինանսական զեկույցի հրապարակումից հետո:

Զեկույցի համաձայն՝ Twitter-ի տարեկան եկամուտը հասել է 665 մլն դոլար: Սակայնընկերությունը շարունակում է վնասով աշխատել: Տարեկան եկամուտը կազմել է 110 տոկոս՝ մինչև 665 դոլար, իսկ կորուստը կազմել է 645 մլն դոլար:

Twitter-ի գործադիր տնօրեն Դիք Կոստոլոն չորրորդ եռամսյակը կոչել է «ամենաուժեղը», իսկ 2013-ն, ընդհանուր առմամբ, «կարևոր», քանի որ տարեկան կորուստի մեծ մասը կապված է ընկերության աշխատակիցներին բոնուսներ ու օպցիոններ վճարելու հետ:

Բացի այդ, ներդրողներին հիասթափեցրել է ծառայության օգտագործողների դինամիկան: Չորրորդ եռամսյակի ընթացքում ծառայության նոր օգտագործողների թիվը ավելացել է 9 մլն-ով ու հասել 241 մլն-ի: