Թուրքիայում առաջին անգամ հրապարակվելու է Ֆեթուլլահ Գյուլենի լուսանկարներն արված ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի կողմից։
Թուրքական Aksiyon պարբերականն իր 1000-րդ համարի կապակցությամբ հրապարակելու է Ֆեթուլլահ Գյուլենի լուսանկարները, որոնք արվել են 1998 թվականին հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կողմից ամերիկյան Time ամսագրի համար։
Թուրքական Zaman-ը փոխանցում է, որ այդ ժամանակ Ֆեթուլլահ Գյուլենին լուսանկարելու հետ կապված Արա Գյուլերն ասել է հետեւյալ նախադասությունը. «Իմ ընկեր Գյուլենին լուսանկարելու ընթացքում բոլորովին չեմ դժվարացել»։
Հիշեցնենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:





























