Գյումրիի բնակիչ, 47-ամյա Վլադիմիր Գ.-ն մեղադրվում է հարեւաններին մետաղյա թեյնիկով դիտավորյալ հարվածներ հասցելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերի 29-ին: Վլադիմիր Գ.-ն կենցաղային հարցերով վիճաբանել է իր հարեւաններ Կարեն Հ.-ի, Կարեն Ս.-ի, Գայանե Ս.-ի հետ, որի ժամանակ ձեռքերով, ոտքերով, քարով, մետաղյա թեյնիկով դիտավորյալ հարվածներ է հասցրել Կարեն Հ.-ի եւ Կարեն Ս.-ի գլուխներին, մարմնի տարբեր մասերին, պատճառել առողջության թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:
Վլադիմիրը երկու անգամ հարվածել է նաեւ Գայանե Ս.-ին, կրծքավանդակին՝ պատճառելով նրան ֆիզիկական ցավ:
Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական լսումները մեկնարկելու են փետրվարի 10-ին:



























