Փրկարար ծառայությունը փետրվարի 6-ին, ժամը 13.57-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Դավիթաշեն 2-րդ փողոցի թիվ 72 տան մոտակայքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 65AA666 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ.-ն) բախվել է թիվ 72 տան ճաղավանդակին, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: