Ռուսաստանում 43-ամյա տղամարդը դանակահարել է իր 38-ամյա կողակցուհուն այն բանի համար, որ վերջինս երկար ժամանակ չէր հավաքում տոնածառը: Ավելի վաղ Ուդմուտրիայի հանրապետության Վոտկինսկ քաղաքի նախկինում դատված բնակչին սպանության մեղադրանք է առաջադրվել:

Կինը մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից ստացված վնասվածքներից, իսկ տղամարդը ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել իր արարքը: Այս մասին հաղորդում է ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության  մամուլի ծառայությունը:

Ներկայումս տղամարդուն սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում, հաղորդում է Lenta.ru-ն: