Գորիս–Կապան ճանապարհահատվածում եւ Վարդենյաց լեռնանցքում, այսօր՝ փետրվարի 6–ին` ժամը 22.00–ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է:
Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


























