Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբեր թաղամասի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նկուղային հարկում: Այրվել է փայտյա առաստաղը` 4 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.54-ին, մարվել՝ 22.00-ին: