Apple-ի ղեկավար Թիմ Կուկը հայտնել է, որ ընկերությունը 14 մլրդ դոլարով գնել է իր բաժնետոմսերը այն բանից հետո, երբ հունվարի վերջին ներկայացրել է IV եռամսյակի՝ ներդրողներին հիասթափեցրած հաշվետվությունը:
Ըստ Կուկի՝ քանի որ հաշվետվության ներկայացումից հետո ընկերության բաժնետոմսերի արժեքը 8%-ով նվազել էր, ընկերությունը որոշեց ընտրել «ագրեսիվ եւ ճկուն» մոտեցում:
«Սա նշանակում է, որ մենք Apple-ի օգտին դրույք ենք կատարում: Սա նշանակում է, որ մենք իսկապես վստահ ենք նրանում, թե ինչ ենք անում եւ ինչ ենք անելու: Եվ մենք դա ոչ միայն ասում, այլեւ արարքներով ենք ապացուցում», —հայտարարել է Կուկը The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում, հաղորդում է «Կոմերսանտ-Ուկրաինան»:




























