Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, փետրվարի 6-ին, ժամը 10.00-ին, Երեւանի Ամիրյան փողոցի թիվ 15 շենքի մոտից բերման են ենթարկել 47-ամյա Լաուրա Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 1997 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:


























