Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, փետրվարի 6-ին, ժամը 18.10-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 43-ամյա Արմեն Ա.-ին եւ 26-ամյա Արման Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմեն Ա.-ն խոստովանել է, որ ժամը 16.30-ի սահմաններում թիվ 58 երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկային եւ այլ քարտեր ու կանացի ակնոց:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժող կնոջ անձը:

Կատարվում է հետաքննություն: