31-ամյա Ստեփան Վ.-ն, փետրվարի 6-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան:

Նույն օրը, ժամը 17.00-ին, 43-ամյա Անուշ Հ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարներով 16 մմ տրամաչափի կարճեցված փողով եւ խզակոթով երկփողանի ողորկափող հրացան, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 60 եւ 5,45 մմ տրամաչափի 240 փամփուշտ, «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 48 փամփուշտ եւ «ՏՏ» տիպի ատրճանակի 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ` փամփշտակալով:

Նույն օրը, ժամը 19.00-ին, 47-ամյա Աշոտ Ի.-ն կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված, կարճեցված փողով եւ խզակոթով մեկփողանի հրացան, հակահետեւակային ական եւ հակատանկային ական` պայթուցիչով:

Նույն օրը, ժամը 17.30-ին, 57-ամյա Գեւորգ Ա.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 67 փամփուշտ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 4 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:

Նույն օրը, ժամը 18.30-ին, 1956 թ. ծնված Ռզա Օ.-ն կամավոր հանձնել է նռնակ` պայթուցիչով, 1 հատ «տրոտիլ»` պայթուցիչով, ինքնաձիգի 1 պահունակ եւ ինքնաձիգի տարբեր տրամաչափի 167 փամփուշտ:

Նույն օրը, ժամը 14.00-ին, 62-ամյա Ալեքսանդր Գ.-ն կամավոր հանձնել է 1 նռնակ` պայթուցիչով, 5,45 մմ տրամաչափի 47, 9 մմ տրամաչափի 4 եւ «ՏՕԶ» տիպի հրացանի 34 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նույն օրը, ժամը 12.55-ին, 48-ամյա Տարոն Դ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Նույն օրը, ժամը 18.15-ին, 1972 թ. ծնված Դավիթ Բ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի պահունակ, ինքնաձիքի 5,45 մմ տրամաչափի 91 եւ 7,62 մմ տրամաչափի 26 փամփուշտ:

Նույն օրը, ժամը 11.45-ին, 28-ամյա Վաղինակ Ղ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 28 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 11, «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի` 15, «Շիլկա» տիպի գնդացրի 15 փամփուշտ ու ինքնաձիգի պահունակ

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Նույն օրը, ժամը 14.15-ին, 44-ամյա Լենա Ե.-ն ոստիկանության Տավուշի բաժնում  կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի` 35, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 7, 5,45 մմ տրամաչափի` 30, «Շիլկա» տիպի գնդացրի 2 փամփուշտ եւ «ԴՇԿ» տիպի գնդացրի դատարկ ժապավեն:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: