Փետրվարի 6-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1979 թ. ծնված Հայկ Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  նա 2003 թ. հոկտեմբերի 24-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Բալաշիխայում

Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր...

Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության եւ ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողները Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում հայտնաբերել եւ ձերբակալել են 1994 թ. ծնված, նախկինում դատված Հրայր Հ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. հոկտեմբերի 18-ից ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: