Երեւանում, դեռեւս փետրվարի 2-ին կատարված գողությունը բացահայտվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 2-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայից գողություն է կատարել:
Փետրվարի 7-ին ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նախկինում 4 անգամ դատված, 47-ամյա Մհեր Գ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է քննություն:




























