Փետրվարի 7-ին, ժամը 18.30-ին, 60-ամյա Անգին Է.-ն ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին եւ կամավոր հանձնել թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ, «ԱԿ-74» ինքնաձիգի դատարկ պահունակ, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 7, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 15 եւ 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» հրացանի 16 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:




























