«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, փետրվարի 7-ին, ժամը 22.05-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 60-ամյա Անահիտ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 21-ից ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր առեւտրային կաշառքի մեղադրանքով:


























