«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, փետրվարի 7-ին, ժամը 22.05-ին, Սամարա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 47-ամյա Հերիքնազ Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. հունիսի 12-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: