Փետրվարի 7-ին, ժամը 14.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Դրոյի փողոցի թիվ 13 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























