Երեւանի Բագրատունյաց փողոցում, բենզալցակայանի մոտ, փետրվարի 7-ին, ժամը 08.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորող, 17-ամյա Համլետ Վ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























