Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները, փետրվարի 7-ին, ոստիկանություն են հրավիրել 38-ամյա Լարիսա Մ.-ին, որը հաղորդում է տվել, որ փետրվարի 3-ի երեկոյան իրենց բակում ընկերոջ ավտոմեքենայի սրահից նրա ծանոթ Գոհարը բացահայտ հափշտակել է իր բջջային հեռախոսը` պատճառելով 250.000 դրամի վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոհարը 25-ամյա Գոհար Ե.-ն է, որը ժամը16.30-ին Կոմիտասի պողոտայի թիվ 65 հասցեից բերման է ենթարկվել բաժին եւ տվել բացատրություն:

Կատարվում է նախաքննություն: