Ադրբեջանցի վարձկանների հոսքը Սիրիա ավելանում է եւ նվազման միտումներ չունի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, հայտարարել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը՝ հավելելով, որ դրա պատճառը սահմանային վերահսկողության բացակայությունն է: Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում Սիրիայում ադրբեջանցի վարձկանների ոչնչացման մասին անընդհատ ստացվող տեղեկությունները:
Փորձագետը նշել է, որ Ադրբեջանում արմատական խմբավորումներին միանալու միտում կա, որը պայմանավորված է կրոնական հայացքներով: «Սա խոսում է Ադրբեջանում լուրջ խնդիրների մասին՝ գաղափարական վակուումի պայմաններում: Իսլամական ծայրահեղականները լուրջ գործունեություն են ծավալել երկրում: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի իշխանությունները օգտագործում էին արմատական իսլամիստական խմբավորումներին: Վերջիններս հետագայում լայն քարոզչություն սկսեցին իրականացրել Ադրբեջանի երիտասարդության շրջանում»,-հավելել է Ասատրյանը:
Փորձագետը նշել է, որ ադրբեջանցի վարձկանները կռվում են Սիրիայի բանակի դեմ հիմնականում Հալեպի նահանգում: «Հալեպում մեր հայկական համայնք կա, եւ ադրբեջանցիները փորձում են իրենց ուժերն ուղղել հենց նրանց դեմ»,-ասել է Ասատրյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























