ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից, փետրվարի 7-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Թամանցիների փողոցում գտնվող ավտապահեստամասերի խանութի դիմաց երկու քաղաքացի ընկել են ավտոյուղի ցիստեռնի մեջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ի սահմաններում Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հիմնարկության տարածքում` տնօրեն Մախսուդը եւ պահակ Արմենը /մնացած տվյալները պարզվում են/ փորձանմուշ վերցնելու նպատակով բացել են 20 տ տարողությամբ մետաղյա տարան` լցված մոտ 1 տ օգտագործված յուղով, որի ընթացքում, չպարզված պայմաններում, նրանք ընկել են տարայի մեջ եւ խեղդվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:



























