Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ պահպանել հրադադարի ռեժիմը Օլիմպիական խաղերի ընթացքում:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, անցնող օրերի ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի անգամ խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր ուղղություններով: Առավել հաճախ խախտումներ գրանցվել են հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են արել չխախտել հրադադարի ռեժիմը Օլիմպիական խաղերի ընթացքում: Երկու կողմերն էլ համաձայնել են: Չնայած դրան՝ ամեն օր տեղեկություններ են ստացվում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ:




























