Հայաստանը որեւէ խոչընդոտ չի հարուցում ՌԴ քաղաքացիներին Հայաստանում աշխատելու հարցում եւ նույնը սպասում է Ռուսաստանից: Այդ մասին փետրվարի 8-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Երեւանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, որոնք նվիրված էին արտագաղթի խնդիրներին: «Մենք պետք է մեր ռուս դաշնակիցներին ներկայացնենք մեր քաղաքացիների շահերը, ովքեր աշխատում են Ռուսաստանում: Մեր նպատակն է Հայաստանի քաղաքացիների իրավունքների երաշխավորությունն ու քաղաքակիրթ մակարդակում դրանց պահպանությունը»,- հայտարարել է Բաղդասարյանը: Ընդ որում, հավելել է նա, Ռուսաստանի արձագանքը, որը խստացրել է պահանջները միգրանտների նկատմամբ, ինչը լիովին բացատրելի է. պետությունը հոգ է տանում իր քաղաքացիների անվտանգության մասին ու չի ցանկանում ներս թողնել իրավախախտների:
«Մյուս կողմից, մենք պետք է մեր ռուս դաշնակիցներին ներկայացնենք մեր շահերը: Մեր նպատակն է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքների երաշխավորումն ու դրանց պաշտպանությունը քաղաքակիրթ մակարդակում»,-հայտարարել է Բաղդասարյանը:
Նա նշել է, որ Հայաստանը, որպես դաշնակից երկիր, որեւէ սահմանափակում չի կիրառում ՌԴ քաղաքացիների մուտքի համար: «Դա մեր մոտեցումն է որպես դաշնակից»,- ընդգծել է Բաղդասարյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանը նույնպես որպես դաշնակից երկիր կարող է իր քաղաքացիների համար Ռուսաստանի մուտքի պայմանների մեղմացում ստանալ: «Աշխարհում քիչ չեն նախադեպերը, երբ տարբեր երկրների տարբեր պահանջներ են ներկայացնում: Եվրամիությունը նույն կերպ է վարվում. ԵՄ անդամ պետությունների համար մեկ համակարգ է գործում, Արեւելյան գործընկերության երկրների համար՝ այլ, երրորդ պետությունների համար՝ ավելի բարդ»,- ներկայացրել է Բաղդասարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























