Սիրիայում պատերազմող ադրբեջանցի գրոհայինները ռազմական գործողությունների փորձ են ձեռք բերում, ու հետագայում ադրբեջանական իշխանությունները կփորձեն օգտագործել նրանց այլ շրջաններում: Այդ մասին փետրվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նա նշել է, կան դեպքեր, որոնք վկայում են այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները կազմում են գրոհայինների ցուցակներ, որպեսզի հետագայում օգտագործեն նրանց: «Այդ մասին են վկայում դեպքերը, երբ Ադրբեջան վերադարձած գրոհայինները պատմել են, որ իրենց պարզապես հրավիրել են պետական կառույցներ ու հարցաքններ, որեւէ հետապնդում հետո չի եղել»,- ընդգծել է փորձագետը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանում իսլամական խմբավորումների ձեւավորումը հանկարծակի բնույթ է կրում, սակայն իրականացվում է նաեւ իշխանությունների կողմից: «Լրատվամիջոցներում հայտնվել է ադրբեջանական իշխանությունները հայտարարությունն իսլամական խմբավորումների ֆինանսավորման ու աջակցության մասին»,- ընդգծել է արաբագետը:
Նա նաեւ նշել է, որ ձեւավորվել են ուղիներ, որոնցով ադրբեջանցիներն առանց դժվարության հայտնվում են Սիրիայում ու լքում են այն, եւ այս երեւույթն Ադրբեջանն այլեւս չի կարողանում վերահսկել:
«Ադրբեջանական գրոհայինների հոսքը Սիրիա շարունակվում է: Նրանք հիմնական պատարեզմում են հյուսիս-արեւելյան շրջաններում, որտեղ ազգային փոքրամասնություններ կան՝ քրդեր, հայեր եւ այլն: տարվա սկզբից ադրբեջանցիների թիվն ավելացել է, ինչպես եւ զոհերի»,- հավելել է Գրիգորյանը:
Նրա համաձայն՝ նկատվում է նաեւ այլ երեւույթ. «Եթե նախկինում համացանցում հայտնվում էին կոչեր ադրբեջանցիներին պատերազմել Սիրիայում, նման գրառումների թիվը պակասել է: Դրա փոխարեն հայտնվել են գրառումներ արդեն զոհված ադրբեջանցիների մասին, կամ դիմումներ հենց գրոհայինների կողմից իրենց հարազատներին, որ իրենք ինքնուրույն են ընտրել այդ ուղին ու որը ճիշտ է»:
Փորձագետի խոսքով՝ ադրբեջանցիների հոսքը Սիրիա կրում է ինչպես կրոնական, այնպես էլ ֆինանսական բնույթ: «Սիրիայում պատերազմին մասնակցելու համար մինչեւ 5000 ամերիկյան դոլար գումար են վճարում ամեն ամիս, ինչը ստիպում է երիտասարդ ադրբեջանցիներին պատերազմի գնալ»,- եզրափակել է Գրիգորյանը:




























