Ուկրաինայի Պոլտավայի մարզի Գրեբենկա քաղաքում գլխատել են Վլադիմիր Լենինի հուշարձանը:

Այս մասին ՈՒՆԻԱՆ-ին հայտնել են Պոլտավայի  մարզային վարչության ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնում:  

Ըստ նրանց՝ առավոտյան հուշարձանի վնասվելը հայտնաբերել էին տեղի բնակիչները: «Տեղեկությունը քիչ առաջ է ստացվել, եւ խումբը նոր է մեկնել դեպքի վայր: Մանրամասները կլինեն ավելի ուշ: Հուշարձանը քաղաքսյին այգում է գտնվում», - ասել է հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Յուրի Սուլայեւը:

Հիշեցնենք, որ վերջերս Պոլտավայի մարզում գլխատել էին Մաշեւկում Լենինի հուշարձանը: Մի քանի օր անց հուշարձանը վերականգնվել էր: