Այսօր՝ փետրվարի 8-ին, տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրեսի» վարչության նիստ, որի ժամանակ տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկում։
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել են Ազգային ժողովում ընթացող վերջին զարգացումները, ոչ իշխանական մյուս ուժերի հետ համագործակցած գործունեության մանրամասները:
Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է հաղորդում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի, դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների եւ հանդիպումների վերաբերյալ:
Արամ Մանուկյանը ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավորների, Եվրոպայի լիբերալ դեմոկրատների կուսակցության նախագահ Գրահամ Վաթսոնի հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ հաղորդում:
Վարչության անդամ Ավետիս Ավագյանը ներկայացրել է հաղորդում Չարենցավանի տարածքային կառույցի հիմնադիր ժողովի անցկացման մասին: Վարչությունը հաստատել է խորհրդի նորընտիր նախագահ Արտավազ Այվազյանին:
Նիստում քննարկվել է մարտի 1-ի հանրահավաքի նախապատրաստական միջոցառումների ծրագիրը:




























