Հանրապետության ողջ տարածքում այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 14.30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




























