Թուրքիայում բազմաթիվ մոդելավորողների եւ նորաձեւության ընկերությունների հետ աշխատող Ռոզա Շաքե Հովհաննիսյանը Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ ֆոտոսեսիայի է մասնակցել։

Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի պատմական երկաթգծի կայարաններից մեկում մոտեցող Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ իրականացվող ֆոտոսեսիայի ժամանակ ասել է, որ  սիրո տոնը շատ կարեւոր օր է եւ բոլոր սիրահարներին կոչ արել տարվա 365 օրն էլ կարեւոր օրեր համարել։

Նշենք, որ Հայաստանից Թուրքիա տեղափոխված Ռոզա Շաքե Հովհաննիսյանը մոտ 2 տարվա ընթացքում կարողացել է մեծ պահանջարկ ունեցող թոփ-մոդել դառնալ Թուրքիայում։  

Նրա հետ աշխատող մոդելավորողները նշում են, թե հայ գեղեցկուհին աշխատանքում կարգապահ է եւ մշտապես պահպանում է գեղեցիկ կազմվածքը։