Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 8-ին, հերթական նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում մարտի 9-ին կայանալիք ՏԻՄ հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԿԸՀ-ից:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 25-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 18-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք՝ 4-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 3-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն՝ 3-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 3-ական:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, ուժը կորցրած է ճանաչել հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման բնագավառում Հայաuտանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաuտատելու մաuին» որոշումը:




























