Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մազմանյան փողոցի թիվ 10 շենքի տանիքից պոկված մետաղյա թիթեղը վնասել է բնակարաններից մեկի լվացքի պարանը, առկա է թիթեղի ընկնելու վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը:
Փրկարարները ամրացրել են պոկված թիթեղը:


























