Հանրապետության ողջ տարածքում, փետրվարի 8-ին` ժամը 18.00-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:


























