Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գավառ-Սեւան հատվածում (1-ին կմ) ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Աուդի» S6 մակնիշի 35 UM 694 համարանիշի ավտոմեքենան: