Փրկարար ծառայությունը փետրվարի 9-ին, ժամը 00.27-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 01MN707 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել բետոնյա պատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղեւորներ` Ա. Հ.-ը (ծնվ. 1984թ.), Ա. Մ.-ը (ծնվ.1983թ.) եւ Խ. Պ.-ը (ծնվ. 1956թ.) հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ Մ.Պ.-ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները Ա.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ա.Մեդոյանինը` միջին, իսկ Խ.Պ.-ինը` ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




























