Փրկարար ծառայությունը փետրվարի 9-ին, ժամը 05.03-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Վ.Վաղարշյան փողոցի թիվ 12 շենքի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ օպերատիվ եւ արձագանքման խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.32-ին, մարվել` 05.48-ին: «Հայ ավետարանական եկեղեցուն» պատկանող շինությունում, այրվել է նախասրահը՝ 10քմ եւ խոհանոցի դռները:


























