Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ դստեր ամուսինը՝ Բերաթ Ալբայրաքը Sabah պարբերականի սյունակագիրներից է դարձել։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Բերաթ Ալբայրաքը Sabah պարբերականում իր առաջին հոդվածը վերնարգրել է «Նոր Թուրքիա, նոր տնտեսություն»։
Բերաթ Ալբայրաքը 15 տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թուրքիայի հսկա հոլդինգներից մեկի՝ «Չալըք» հոլդինքի կազմում, իսկ 2007-ից մինչեւ 2013-ի դեկտեմբեր եղել է այդ հոլդինգի գլխավոր տնօրեն։




























