«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 9-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 67 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Վոլոդյա Հակոբյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը ներկայացել է բաժին:

Կատարվում է նախաքննություն: