Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը 50 000 դոլար կտրամադրի Սիրիայի հայկական համայնքին: Այս մասին հաղորդում է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը: Որոշումը կայացվել է Երուսաղեմի պատրիարքարանի ղեկավարի առաջարկությամբ տեղի ունեցած ընդհանուր ժողովի արդյունքում:

Նշենք, որ նախքան Սիրիայի արյունալի իրադարձությունները, այդ երկրում բնակվում էր մոտ 60 – 70 հազար հայ: Նրանց կեսից ավելին բնակվում էր Հալեպում, մյուսները՝ Լաթակիայում, Հոմսում, Ղամիշլիում, Յակուբինում, Ռակկայում, Քեսաբում եւ Դամասկոսում: