Կանադական Տորոնտո քաղաքի պատգամավորներից մեկը՝ Ջիմ Քարիջիաննիսը Ադրբեջանին կոչ է արել պահպանելհրադադարի ռեժիմը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին:
«Ես մքերով ու աղոթքներով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի անդամների ու ընկերների հետ եմ: Ես աղոթում եմ, որպեսզի խաղաղ բանակցությունները վերջ դնեն կորուստներին»,-հայտարարել է նա:
Մյուս պատգամավորներին դիմելով՝ նա ընդգծել է, որ հրադադարի ռեժիմի նման խախտումները դժվարացնում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը: «Կանադան միշտ էլ կողմ է եղել ու հիմա էլ կողմ է հակամարտող կողմերի միջեւ խաղաղ բանակցություններին: ԵԱՀԿ ՄԽ պետք է միասնական ձեւաչափ լինի՝ լուծելու հակամարտությունը»,-հայտարարել է նա:
Նա կոչ է արել աշխատել թույլ չտալ ագրեսիվ գործողությունների էսկալացիա, որոնց վերջերս փորձել էր դիմել Ադրբեջանը, որպեսզի խաղաղ բանակցությունները շարունակվեն կառուցողական հունով ընթանալ:




























