Երեւանում՝ որոշ վայրերում, վճարովի ավտոկանգառները այնքան մոտ են իրար տեղադրված, որ դրանք շրջանցել գրեթե անհնար է: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել «Աքիլես» ՀԿ նախագահ, ավտոսեփականատերի իրավունքների պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ նման նեղ վայրերից մեկը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Պուշկինի փողոցի վրա: «Անհասականալի է, թե ինչպես են մեզ առաջարկում շրջանցել այն: Նրանք ինչ է, ցանկանում են, որպեսզի վարորդները ջիգիթությո՞ւն անեն կամ միլիմետրերի հստակությամբ առաջնորդվե՞ն»,-հարց է առաջ քաշել նա: Եվս մեկ խնդրահարույց հատված գտնվում է Սայթ-Նովա պողոտայի ու Խանջյան թողոցի խաչմերուկում, որտեղ կանգառը շրջանցելու համար ստիպված ես լինում հատել հոծ գիծը:

Ընդգծենք, որ վճառովի ավտոկանգառները առաջացրել են վարորդների դժգոհությունը՝ բացի վճարի անցանկալիությունից, չի երաշխավորվում նաեւ, որ մեքենաները չեն առեւանգվի: