Ավտոյուղի տարայի մեջ ընկնելու եւ երկու քաղաքացիների խեղդվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Ոստիկանությունից հայտնեցին, որ պարզվել են մահացածների տվյալները` 36-ամյա Մաղսուդ Ռաստգարնահանդի, 28-ամյա Արմեն Սարգսյան:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից, փետրվարի 7-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Թամանցիների փողոցում գտնվող ավտապահեստամասերի խանութի դիմաց երկու քաղաքացի ընկել են ավտոյուղի ցիստեռնի մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ի սահմաններում Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հիմնարկության տարածքում` տնօրեն Մախսուդը եւ պահակ Արմենը փորձանմուշ վերցնելու նպատակով բացել են 20 տ տարողությամբ մետաղյա տարան` լցված մոտ 1 տ օգտագործված յուղով, որի ընթացքում, չպարզված պայմաններում, նրանք ընկել են տարայի մեջ եւ խեղդվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



























