Փրկարար ծառայությունը փետրվարի 10-ին, ժամը 10.51-ին ահազանգ է ստացել, որ Արմավիր գյուղում այրվում է երկհարկանի տուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է 11.24-ին, մարվել` 12.45-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (22 ք.մ):




























