Իսպանիայի կառավարությունը ծրագրում է բարեփոխել անարդյունավետ հարկային համակարգը: Հարկային համակարգի բարեփոխումները կլրացնեն ավելի վաղ աշխատանքի շուկայում ու կենսաթոշակային համակարգերում ձեռրակված քայլերին:

Նշվում է, որ հարկային բարեփոխումների լրամշակումը դեռեւս ավարտին չի հասցվել, սակայն Մադրիդը հստակորեն հասկացրել է, որ ձգտում է պարզեցնել հարկային համակարգն ու բարձրացնել հարկերի հավաքման արդյունավետությունը:

Բարեփոխումներ իրականացնելով՝ Մադրիդը հուսով է նպաստել երկրի տնտեսության վերականգնմանն ու ամրապնդել կառավարության հնարավորությունները՝ հաջորդ տարի վերընտրվելու:  Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»: