Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր սիրելի պուդել Դուդուի հետ խաղալիս վնասել է ոտքը: Այս մասին «Առաջ, Իտալիա» վերածնված շարժման առաջնորդը պատմել է կուսակիցների հետ հանդիպմանը:
«Ես տրորեցի Դուդուի թաթը եւ թռա 4 մետր: Ընկա աստիճանի վրա, սակայն բախտս բերեց, այնտեղ գորգ կար, եւ ես ամբողջովին ջարդուխուրդ չեղա», - հայտնել է Բեռլուսկոնին, փոխանցում է rosbalt.ru-ն` վկայակոչելով Mattino-ն:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն նախկին վարչապետը խոստովանել է, որ մինչ այժմ քայլելիս ոտքը ցավում է:




























