Լրագրողները, որոնց ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը գաղտնի փաստաթղթեր էր փոխանցել, թողարկել են սեփական ինտերնետ-նախագիծը՝ The Intercept:

Հաղորդվում է, որ պորտալում հրապարակվելու են բացահայտումները, որոնք հիմնված են Սնոուդենի փոխանցած տվյալների վրա: Ինչպես նշվում է, կայքի հիմնադիրները սկզբնական փուլում մտադիր են կենտրոնանալ Սնոուդենի բացահայտումների վրա, սակայն հետո ուշադրությունը կենտրոնցավելու է լրագրողական հետաքննությունների վրա: Նախագիծը հովանավորում է Ebayինտերնետ-աճուրդի հիմնադիր Պյեր Օմիդյարը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով գերմանական DPA գործակալությունը: